Հրթիռը անիվների վրա

Հրթիռը անիվների վրա
Գերմանական «Der Spiegel»-ը գրում է, որ Ռուսաստանը նոր քայլ է կատարել սպորտային գերտերություն դառնալու ուղղությամբ: Սպորտային մեքենաների երիտասարդ ներկայացուցիչ Marussia-ն փորցում է ներխուժել «Ֆորմուլա-1»: Ferrari-ն նրա մոտ հեզ գառնուկ է հիշեցնում:  Marussia B2-ի տեսքը հիշեցնում է կինոհերոսի մեքենա` ցածր, լայն, առջևում հսկա օդակլանիչներով:



Այս մեքենան ձեռքով է հավաքվում նախկինում պաշտպանական նշանակություն ունեցող գործարանի տարածքում: Գործարանի արտադրամասերը հիշեցնում են սովատական ժամանակաշրջանը` պատված են բարձր պարիսպներով և փշալարերով: Սակայն Marussia-ին չի կարելի համեմատել ռուսական արտադրության այլ մեքենաների հետ: Մեքենայի շարժիչը 420 ձիաուժ է, արևմտյան մասնագիտացված մամուլը նրան անվանում է «հրթիռ անիվների վրա»:



3 տարի առաջ գրանցված Marussia Motors ընկերությունը ուզում է ուրույն տեղը գրավել համաշխարհային ավտոարտադրության մեջ:  Ավտոարտադրողները որոշել, որ Marussia-ն եկող տարվանից մասնակցելու է «ֆորմուլա-1»-ի մրցաշարերին: