«Վստրեչը» չի դառնում հանդիպման վայր

«Վստրեչը» չի դառնում հանդիպման վայր
Չնայած նոյեմբերի 3-ին շահագործման հանձնվեց «Վստրեչի» կամուրջը, այնուամենայնիվ որոշ երթուղային տաքսիներ, հատկապես 47, 89 համարները, ավտոբուսները շարունակում են շարժվել հին երթուղով՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնի մոտով, քանի որ այդ երթուղին շահավետ է: Շուկայի հարեւանությամբ միշտ շատ մարդ է լինում, եւ երթուղայիններն այդտեղով երբեք դատարկ չեն անցնում: Սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր երթուղային տաքսի կամ ավտոբուս ունի հստակ սահմանված երթուղի: