Ադրբեջանում կին պատգամավորներն ավելի շատ են, քան Հայաստանում

Ադրբեջանում կին պատգամավորներն ավելի շատ են, քան Հայաստանում
Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում այդ երկրի համար աննախադեպ մեծ թվով կանայք են ընտրվել որպես պատգամավոր: «19 կին պատգամավորների ընտրվելը վկայում է երկրում տարվող հաջողված քաղաքականության մասին, այս թիվը վատ ցուցանիշ չէ Ադրբեջանի համար»,- կարծում է կանանց եւ ընտանիքի խնդիրներով զբաղվող պետական կոմիտեի նախագահ Խիջրան Հուսեյնովան:



Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորական մանդատներից, որոնց մոտ 15 տոկոսն այս ընտրություններում բաժին է հասել կանանց: Իսկ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ձեւավորված ՀՀ Ազգային ժողովում կանանց թիվը ընդամենը 9.2 տոկոս է կազմում: Ազգային ժողովը քննարկման է ներկայացրել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծ, ըստ որի, հաջորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կուսակցությունների ընտրական ցուցակի առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք: