Գասպարին էլի պառկել էր

Գասպարին էլի պառկել էր
Վարդգես Գասպարին երեկ դարձյալ պառկած էր կառավարության շենքի դիմաց: Արդեն երկրորդ անգամն է, որ նա իր բողոքը հայտնում է  գետնին պառկելով: Գասպարին պահանջում է դադարեցնել բռնությունները բանակում, ոստիկանությունում, կալանավայրերում, մասնավորապես քաղբանտարկյալների նկատմամբ: Երեկ, ի դեպ, ոստիկանները նրան պառկած վիճակում կառավարության շենքի մոտից տեղափոխեցին նախարարների ծառայողական մեքենաների մոտ: