Եվ զագս, եւ եկեղեցի

Եվ զագս, եւ եկեղեցի
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժնի պետ Միլենա Վեզիրյանին իր անունը դուր է գալիս: Բայց ասում է, որ իր երեխաներին հայկական անուններով կկոչի: Վերջին մեկ տարվա ընթացքում կապանցի ծնողներն իրենց երեխաներին ավելի շատ «Մոնիկա» եւ «Ալեքս» անուններ են դրել:  Տարածաշրջանում նոյեմբերի 1-ի դրությամբ գրանցվել են 419 ծնունդ, 362 մահ, 155 ամուսնություն եւ 25 ամուսնալուծություն:



Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 16-ով, մահերինը` 21-ով, ամուսնություններինը` 28-ով, ամուսնալուծություններինը` 10-ով: ԶԱԳՍ-ի պետը նշեց, որ վերջին ամիսներին Կապանում ամուսնություններն են շատացել: Ի դեպ, կապանցի ընտանիքները բացի ԶԱԳՍ-ավորվելուց, պսակադրությունը գրանցում են նաեւ եկեղեցում: Կապանի եկեղեցին հենց ԶԱԳՍ-ի հարեւանությամբ է գտնվում: