Խաչիկյանի համ գործերն են վատ, համ առողջությունը

Խաչիկյանի համ գործերն են վատ, համ առողջությունը
Մոտ մեկ ամիս շարունակվող ստուգումների արդյունքում ՀՀ Վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ըստ որոշ լուրերի, աղաղակող խախտումներ է գտել: Երբ այդ խախտումները ներկայացվել են սոցապ ծառայության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանին, նրա մոտ ճնշման մեծ տատանում է առաջացել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Ստուգումների ավարտին ՎՊ-ն պետք է ակտ կազմի, եւ դրա կազմմանը պետք է մասնակցի նաեւ ծառայության ղեկավարությունը: Սակայն Խաչիկյանի առողջական վիճակը չի ներել, եւ այդ քննարկումը տեղի է ունեցել իր բացակայությամբ: Ավելին, ըստ հավաստի լուրերի, նա անսպասելի մեկնել է Մոսկվա՝ ստուգման, սակայն մինչեւ մեկնելը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մեր աղբյուրներն ասում են, որ այս իրավիճակին տեղյակ է Սերժ Սարգսյանը, որը ծանոթանալով ստուգումների նախնական արդյունքներին, զայրացել է եւ հանձնարարել շարունակել ստուգումները եւ գործը հասցնել ավարտին: