Ինչո՞ւ պատգամավորին արգելեցին խոսել

Ինչո՞ւ պատգամավորին արգելեցին խոսել
Հինգշաբթի Սյունիքի մարզկենտրոնում կայացած հակաուրանյան հանրահավաքում կազմակերպիչները ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին արգելեցին ելույթ ունենալ։ Միայն մասնակիցների հորդորով նրան խոսափող տրամադրվեց։ «Վերին Ձոր-Քաջարան» ՀԿ-ի նախագահ Վոլոդյա Աբրահամյանը, ով խոչընդոտել էր պատգամավորի ելույթը պատճառաբանել էր, որ  դեմքով չի ճանաչել նրան։ «Ես ինչ իմանամ ով ա, ինչ ա ուզում, կարող ա սադրանք էր»,-ասել էր Վ.Աբրահամյանը։ Սակայան այսօր հակաուրանյան շարժման նախաձեռնողները տարածել են հայտարարություն, ըստ որի,  «իրենց հասած  տեղեկություններով, պատգամավորը Երևանում հայտարարություններ էր անում իր կողմից Կապանում հանրահավաք կազմակերպելու մասին»։ «Մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողացանք այսքան հասունացնել  խնդիրը և դեռ ավելի կհասունացնենք, բայց մեզ համար անընդունելի է, որ մեր կատարած աշխատանքը վերագրեին որևէ մեկին  և մեզ գործիք դարձնեն։ Մենք թույլ չենք տա ոչ մի քաղաքական ուժի շահարկել այս հարցը և ղեկավարել մեզ, քանի որ մեր պայքարը ազնիվ է։ Հանրահավաքներ կկազմակերպենք այնքան, մինչև կառավարությունը կասեցնի այս գործընթացը»,-ասված է հայտարարության մեջ։