Սուբսիդիաները պետք է հասնեն գյուղացուն

Սուբսիդիաները պետք է հասնեն գյուղացուն
Վարչապետի խրոխտ հանձնարարականից զերծ չէր մնացել ֆինանսների նախարարությունը: Տիգրան Դավթյանին նույնպես հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել: Վարչապետը հաշվետվություն էր պահանջել գյուղացիներին տրվող անտոկոս վարկերի վերաբերյալ: Երեկ մեր թղթակիցը Տիգրան Դավթյանից հետաքրքրվել է, թե իր գերատեսչությունում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս ընթացքում: «Խոսքը վերաբերում էր գյուղատնտեսության սուբսիդավորման  ծրագրի դանդաղ իրականացման մասին»,- ասել է Տիգրան Դավթյանը՝ արդարանալով, որ իրենց մասով  կոռուպցիայի մասին չէր խնդիրը:



«Գումարն արագ տեղ չէր հասնում: Գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենը՝ Մուրադյանը, ամսի 8-ի իմ հրամանով ազատվել է աշխատանքից այդ թերացման հետ կապված: Բացի դրանից, ես կառավարություն առաջարկ եմ ներկայացրել այդ կառույցում կառուցվածքային փոփոխություններ անելու հետ կապված, դա մենք պետք է համաձայնեցնենք նաեւ այդ միջազգային կառույցի հետ, որի վարկային ծրագրի շրջանակում է իրականացվում, եւ ամենակարեւորը՝ ես ինձ մոտ հավաքել եմ նոր ղեկավարությանը եւ խիստ հանձնարարականներ տվել, որ կարճ ժամկետում նրանք անեն գործողություններ, որ այդ սուբսիդիաները հասնեն կոնկրետ գյուղացուն»,-մանրամասնել է ֆիննախարարը: