Բելառուսն ազատվում է Ռուսաստանից

Բելառուսն ազատվում է Ռուսաստանից
Բելառուսը նավթի ներկրման այլընտրանքային աղբյուր է գտել, որպեսզի կրճատի Ռուսաստանից գնվող վառելիքի քանակությունը: Պաշտոնական Մինսկը Վենեսուելայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկա 3 տարիների ընթացքում 30 միլիոն տոննա նավթ ձեռք բերելու մասին: 2011 թվականին Ռուսաստանից Բելառուսին մատակարարվող նավթը չի բավարարի երկրի պահանջարկի նույնիսկ կեսը: Բելառուսը պատրաստվում է նաեւ գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնել, մասնավորապես բանակցություններ է վարում Լեհաստանի եւ մերձբալթյան երկրների հետ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսին վաճառվող գազի գինը չի զեղչվելու: 2011-ին այն մատակարարվելու է  1000 խորանարդ մետրը 210-220 դոլարով: