ՍԴ նախագահը խոստովանել է, որ դատարաններն աշխատում են թերացումով

ՍԴ նախագահը խոստովանել է, որ դատարաններն աշխատում են թերացումով
Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլայեւը հայտարարել է, որ դատական համակարգի վերաբերյալ տեղական եւ միջազգային կառույցների քննադատությունը պետք է լուրջ քննարկան առիթ դառնա: «Այլ երկրների համեմատ՝ Ադրբեջանից Եվրոպական դատարան ավելի քիչ բողոքներ են ուղարկվել, սակայն դա չի նշանակում, թե մեր դատարանները գործերը մշտապես օրենքին համապատասխան են քննում»,- խոստովանել է Աբդուլայեւը:



Ադրբեջանը Եվրոպական Խորհրդի անդամ է դարձել 2001 թվականից, որից հետո մինչ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ երկրի վերաբերյալ 30 որոշումներ է կայացրել, սակայն դատարան դիմողների թիվն ավելացել է: Ամեն տարի Ադբեջանի մոտ 1000 քաղաքացիներ դիմում են Եվրոպական դատարան, այդ դիմումների ճնշող մեծամասնությունը դեռեւս քննված չեն եւ սպասում են իրենց հերթին: Սահմանադրական դատարանի նախագահը նշել է, որ քաղաքացիների իրավունքները հաճախ խախտվում են օրենքների չիմացության պատճառով, իսկ երբեմն էլ օրենքը պահպանելու կոչված անձանց թերացումներն են նպաստում դրան: Ֆարհադ Աբդուլայեւը կարեւորում է հասարակության մեջ իրավական գիտակցության զարգացումը: