Ախ այդ Խաչիկյանը

Ախ այդ Խաչիկյանը
Մեր տեղեկատվությունը Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի մասին մեծ աղմուկ է առաջացրել Հանրապետական կուսակցությունում եւ Խաչիկյանի մտրիմների շրջապատում: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը ծառայությունում խախտումներ է հայտնաբերել, եւ Խաչիկյանն առողջական պրոբլեմներ է ունեցել: Սակայն վերեւներում որոշում է կայացվել ստուգումները շարունակել եւ պատժել խախտումներ անողներին, ինչին Խաչիկյանն արձագանքել է դիմում գրելով եւ Հայաստանից հեռանալով:



Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում ոչ բոլորն են տեղյակ եղել այս անցուդարձից եւ երեկ տեղեկանալով՝ հարցը քննարկել են ու որոշել, որ Վազգեն Խաչիկյանը պատահական մարդ չէ կուսակցությունում եւ չի կարելի նրան «ժերտվա» տալ: Ավելին, հաջողվել է կապվել Խաչիկյանի հետ, որը Մոսկվայում է գտնվում: Նա ասել է, որ կիրակի օրը վերադառնալու է Երեւան եւ փորձելու է ապացուցել, որ ինքը «մաքուր» է: Նրա մտերիմները պնդում են, որ եթե կան խախտումներ, ապա դրանք արվել են առանց Խաչիկյանի իմացության: Ի դեպ, նրա հրաժարականի դիմումն առայժմ չեն հանձնել պատկան մարմիններին՝ հուսալով, որ դա տաք-տաք արված քայլ է, կհանգստանա՝ կվերանայի: