Լուկաշենկոյի հիմնական մրցակիցները միանում են

Լուկաշենկոյի հիմնական մրցակիցները միանում են

Բելառուսում դեկտեմբերի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում նախագահ Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներ` նախկին ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Սաննիկովը և ընդդիմադիր գրող Վլադիմիր Նեկլյաևը որոշել են համախմբել ուժերը: Այդ մասին  Սաննիկովն ու Նեկլյաևը հայտնել են ուրբաթ օրը համատեղ ասուլիսի ժամանակ: «Մենք որոշել ենք համախմբել մեր գործողությունները, նախագահական ընտրություններում հաղթելու համար» – ասել է Սաննիկովը:



Սակայն նրանցից ոչ ոք չի հանելու իր թեկնածությունը մյուսի օգտին: «Մեր հիմնական խնդիրն է միավորվել ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում», - ավելացրել է Սաննիկովը:Բելառուսում նախագահական ընտրությունները անց են կացվելու դեկտեմբերի 19-ին, նախագահի աթոռի համար մրցելու են 10 թեկնածու: