Բաքվի կենտրոնում հայտնաբերել են 1700 չպայթած արկեր

Բաքվի կենտրոնում հայտնաբերել են 1700 չպայթած արկեր
Բաքվի կենտրոնում հայտնաբերել են 1700 հակատանկայի արկեր, սակրավորները շարունակում են արկերի որոնումը, ուրբաթ օրը հաղորդել է Ադրբեջանի ԱԻՆ պաշտոնական կայքը: Բաքվի Սաբաիլսկի շրջանում, հեռուստաաշտարակի հարևանությամբ արկերի հայտնաբերման հաղորդագրությունը ԱԻՆ ստացվել է դեռ հինգշաբթի օրը: Դեպքի վայր են ուղարկվել նախարարության մասնագետներ, ովքեր և հայտնաբերել են 125 մմ արկեր առանց ռազմագլխիկների: Որից հետո սկսել են վնասազերծման աշխատանքները:


Ըստ մասնագետների, արկերի մի մասը ոչնչացվելու են ANAMA պոլիգոնում, իսկ մյուս մասը տեղում: