Մահացել է «Ռյա թազա»-ի խմբագիրը

Մահացել է «Ռյա թազա»-ի խմբագիրը
Ուրբաթ սրտի կաթվածից անժամանակ վախճանվել է 2006 թվականից «Ռյա թազա» թերթի խմբագիր Գրիշա Չաթոյանը: «Հրապարակը» կորցրեց իր լավագույն ընթերցողներից ու բարեկամներից մեկին, որն անտարբեր չէր մեր հրապարակումների նկատմամբ, ուրախանում էր մեր հաջողություններով, տխրում մեր ձախողումների ու կորուստների համար: Ցավակցում ենք Չաթոյանի հարազատներին ու մտերիմներին: