Հայտնաբերել եւ վերացնել գաղտնի որջերը

Հայտնաբերել եւ վերացնել գաղտնի որջերը
Մեզ հասած տեղեկություններով, հայաստանյան տարբեր օլիգարխներ ու պաշտոնյաներ մինի-խաղատներ ունեն իրենց տներում եւ ամառանոցներում: Այստեղ, որպես կանոն, հավաքվում է խաղացողների նեղ շրջանակ՝ օտար մարդիկ մուտք չունեն, խաղում են շատ մեծ փողերի վրա, եւ տանուլ տվածն ու շահածն էլ է լինում շատ մեծ: Սակայն ամերիկյան հայտնի դեպքերից՝ Պզոյի հանցախմբի հայտնաբերումից հետո իշխանությունը կարծում է, որ այս խաղատներն անվտանգ չեն՝ դրանք կարող են ֆիքսվել եւ օրերից մի օր որպես կոմպրոմատ ներկայացվել իրենց ռուսական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, ուստի հրահանգվել է ԱԱԾ-ին՝ հայտնաբերել եւ վերացնել այդ որջերը, որոնք մի օր կարող են իրենց գլխին փորձանք դառնալ: