Երազում է 100-րդ երեխայի մասին

Երազում է 100-րդ երեխայի մասին
64-ամյա տղամարդը, որը 88 երեխա ունի, պատրաստվում է ամուսնանալ 18-ամյա աղջկա հետ, որպեսզի վերջինս նրա համար եւս 12 երեխա ծնի: Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող թոշակառու Աբդուլլա Ռախմանը երազում է 100 երեխաների հայր լինելու մասին: Նա 3 կին ունի, սակայն ակտիվորեն պատրաստվում է 4-րդ կնոջ հետ ամուսնությանը: «Հուզված եմ առաջիկա հարսանիքիս պատճառով: Ես տեսել եմ իմ ապագա կնոջ լուսանկարն ու խոսել նրա հետ հեռախոսով»,- խոստովանել է թոշակառուն:



Ռախմանի ընտանիքը բաղկացած է 127 անդամներից, որոնք 7 տներում են բնակվում: 64-ամյա տղամարդը ողջ կյանքի ընթացքում 15 անգամ ամուսնացել է, որից 12-ի դեպքում ամուսնալուծվել: Նրա նախկին կանանցից մի քանիսը շարունակում են ապրել Ռախմանի ընտանիքում: 88 երեխաներից 50-ը արական սեռի են, 38-ը` իգական, որոնցից ամենամեծը 39 տարեկան է, ամենափոքրը` մի քանի ամսական: Աբդուլլա Ռախմանը վստահեցնում է, թե ընտանիքի գոյությունը պահպանում է ԱՄԷ-ի զինված ուժերից ստացած թոշակով եւ պետական նպաստով: