Մայրն իրավապահներին հայտնել է, որ իր աղջիկը «շահիդ» է

Մայրն իրավապահներին հայտնել է, որ իր աղջիկը «շահիդ» է
Ռուսաստանի ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, ով հեռախոսով հայտնել է, որ իր աղջիկը ահաբեկիչ է և պատրաստվում է պայթեցնել ինքնաթիռ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում:  Յարոսլավլ քաղաքի 56 ամյա բնակչուհին միանգամից խոստովանել է, որ ահաբեկչական ակտի մասին հայտնել նրան ստիպել են կյանքի հանգամանքները: Վերջերս նրա աղջիկը սիրահարվել է Մարոկոյի մի քաղաքացու, պատրաստվում է նրա հետ ամուսնանալ և տեղափոխվել նրա մոտ մշտական բնակության: Իսկ մայրը դեմ էր դրան: Զանգահարելով ոսիտակնություն` մայրը փորձում էր խափանել աղջիկա պլանները: