ՌԼԴԿ-ն կոչ է արել դադարեցնել օդային կապը Թայլանդի հետ

ՌԼԴԿ-ն կոչ է արել դադարեցնել օդային կապը Թայլանդի հետ
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում ՌԴ իշխանություններին դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Թայլանդի հետ այն բանից հետո, երբ այդ երկիրը հանձնեց ԱՄՆ-ին ռուսաստանցի Վիկտոր Բուտին, որին Վաշինգտոնը մեղադրում է զենքի վաճառքի մեջ: «ՌԼԴԿ ֆրակցիան պահանջում է, որ Ռուսաստանը խզի բոլոր դիվանագիտական հարաբերությունները Թայլանդի հետ: Նաև պահանջում է, որ մենք դադարեցնենք օդային կապը Թայլանդի հետ: Իսկ մեր զբոսաշրջիկները, որոնք գնում են այնտեղ` այդ հերմոֆրոդիտների վրա նայելու, ավելի լավ է թող գնան Կուրիլյան կղզիներ», - ասել է պատգամավոր Սերգեյ Իվանովը` հանդես գալով Պետդումայում ՌԼԴԿ կուսակցության անունից:



Պատգամավորներն առաջարկել են Դումա հրավիրել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որ քննարկեն ոչ միայն Թայլանդի, այլ նաև ԱՄՆ-ի հարցը, ով իրենց խոսքերով «ծովահենի նման առևանգել են ՌԴ քաղաքացուն»: