ԱՄՆ-ում պարզել են, ով է եղել մումիֆիկացված երեխաների մայրը

ԱՄՆ-ում պարզել են, ով է եղել մումիֆիկացված երեխաների մայրը
Ինչպես հայտնում է «Газета.Ru»-ն, Լոս-Անջելեսում գտնվող հին տան նկուղում այս տարվա օգոստոսին ոստիկանությունը հայտնաբերել էր երկու երեխայի մումիֆիկցված մարմիններ: Մարմինները հայտնաբերվել էին ջեռուցման կաթսայում, որը երկար տարիներ չէր աշխատել և լցված էր եղել հին թերթերով: Երեխաների մումիաները փաթաթված էին եղել 1933 և 1935թ. Los Angeles Times թերթի մեջ:



Ոստիկանության կարծիքով երեխաները կարող էին լինել անօրինական աբորտի հետևանք, որը իրականացվել է հղիության վերջին շրջանում, դրա ապացույցն է մեկի թերի զարգացվածությունը, իսկ երկրորդը լիարժեք պտուղ է եղել: Երեքշաբթի օրը ոստիկանությունը բացահայտել է քննության որոշակի արդյունքներ: Ինչպես պարզվել է երեխաների մայրն է եղել 1992թ. Կանադայում մահացած 95 ամյա Ջանեթ Բերրին: