Իրանն ու Ադրբեջանը հուշագիր են ստորագրել

Իրանն ու Ադրբեջանը հուշագիր են ստորագրել
Նոյեմբերի 17-ին Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտի համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Արարողությանը ներկա են եղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նախագահները հանդիպում են ունեցել այսօր, որի ընթացքում քննարկել են երկկողմ եւ միջազգային հարցեր: Նշենք, որ Ահմադինեջադը Բաքու է ժամանել, որպեսզի մասնակցի Կասպյան երկրների առաջնորդների գագաթաժողովին: Գագաթաժողովին մասնակցելու են նաեւ Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ռուսաստանի նախագահները։



Հիշեցնենք, որ վերջին շրջանում պաշտոնական Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, ինչ Ռուսաստանը հրաժարվել էր Իրանին վաճառել հակաօդային պաշտպանության համակարգերի C-300 հրթիռներ: «Ռուսաստանը վաճառել է մեզ մեր թշնամիներին` միակողմանիորեն հրաժարվելով պայմանագրից»,- Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել էր երկրի նախագահը: Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները նման որոշում կայացրել են սատանայի ազդեցության տակ` կարծելով, թե դա մեծ հարված կլինի իրանցիների համար: Հիշեցնենք, որ Իրանին C-300 հրթիռներ վաճառելու մասին պայմանագիրը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կնքվել էր դեռեւս 2007 թվականին, սակայն Իրանը մինչ օրս դրանք չի ստացել, քանի որ ռուսական կողմը հրաժարվել է պայմանավորվածությունից: