Հայ լրագրողը մրցանակ է ստացել

Հայ լրագրողը մրցանակ է ստացել
Հայազգի լրագրող Մանանա Ասլամազյանը «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի հիմնադրամի» կողմից մրցանակ է ստացել «Ռուսական հեռուստատեսության զարգացման մեջ անձնական ներդրում ունենալու համար»: Մրցանակը հանձնել է հիմնադրամի ղեկավար Միխայիլ Շվիդկոն, որն ընդգծել է մրցանակի կարեւորությունն ու լրջությունը: «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի հիմնադրամի» կողմից մրցանակը տրվում է այն անձանց, ովքեր բարձրագույն նվաճումներ են ունեցել հեռուստատեսության ոլորտում: Մանանա Ասլամազյանն առաջին հայ լրագրողն է, ով ստանում է այս մրցանակը:



Սկսած 1994 թվականից՝ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի հիմնադրամի» մրցանակի են արժանացել այնպիսի հայտնի լրագրողներ եւ հեռուստաոլորտի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Վլադիսլավ Լիստեւը, Վալդիս Պելշը, Վալենտինա Լեոնտեւան, Լեոնիդ Յակուբովիչը, Ալեքսանդր Մասլյակովը, Կոնստանտին Էռնստը, Իվան Ուրգանտը եւ ուրիշներ: Նշենք, որ մեդիա ոլորտի մենեջեր Մանանա Ասլամազյանը 15 տարի ղեկավարել է լրագրողական միջազգային «Ինտերնյուզ» կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղը, որի ընթացքում լրագրողները նրան պարգեւատրել են հատուկ նրա համար ստեղծված «Ռուսաստանի տարածաշրջանային հեռուստատեսության մայր» մեդալով: Այժմ հայազգի լրագրողը բնակվում է Փարիզում եւ ղեկավարում է «Internews-Europe» կազմակերպությունը: