ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստը` Պետերբուրգում

ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստը` Պետերբուրգում
Նոյեմբերի 19-ին Սանկ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն ավելի քան 20 նախագիծ-փաստաթուղթ, РИА Новости-ին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: Ընդհանուր առմամբ օրակարգում կա 22 նախագիծ-փաստաթութ, որոնք ուղղված են ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության խորացմանը և հետագա զարգացմանը տնտեսության և հումանիտար, ինչպես նաև անվտանգության բնագավառներում:



«Նախատեսվում է, որ փաստաթուղթ կստորագրվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդի նիստի ժամանակ, որը կանցնի եկող տարի», - ասել է Լեբեդևը: Ինչ վերաբերվում է անվտանգության բնագավառին, ապա կառավարությունների ղեկավարների խորհուրդը կքննարկի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված 2009թ. հատկացումների եւ 2011թ. ֆինանսավորման հարցերը: