Google-ը և Facebook -ը կհամագործակցե՞ն FBI-ի հետ

Google-ը և Facebook -ը կհամագործակցե՞ն FBI-ի հետ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ռոբերտ Մյուլլերը առաջարկել է ընդլայնել հանրաճանաչ սոցալական ցանցերի գործածողներին հետևելու հնարավորությունները, գրում է  The Register պարբերականը: Պարբերականի տվյալներով, Մյուլլերն այս առաջարկով հանդես է եկել առաջատար համացանցային, այդ թվում` Google և Facebook ընկերությունների հետ հանդիպման ժամանակ: Փորձագետները համարում են, որ Մյուլլերը կարող էր առաջարկել ԱՄՆ 1994թ. ընդունված դաշնային օրենքի ընդլայնում` փոխելով համացանցային ընկերությունների հետ համագործակցության պահանջները:



Համաձայն օրենքի կետերի, երկրի հեռախոսային կապը սպասարկող խոշոր ընկերություններն իրավունք չունեն թուլ չտալ լսել, կամ ձայնագրել որոշ բաժանորդների հեռախոսազրույցները, եթե դա պահանջում է ՀԴԲ-ն: Մյուլլերը մտադրություն ունի նույնին հասնել համացանցային ընկերություններից` համարելով, որ հանցագործներն ավելի հաճախ օգտվում են սոցիալական ցանցերից: Պարբերականը նշում է նաև, որ ՀԴԲ-ն պահանջում է, որ ընկերությունները մշակեն ոստիկանությանը հետաքրքրող մարդկանց մասին ինֆորմացիայի հայթհայթման սեփական տեխնոլոգիաները: Իրավապաշտպանները կասկածում են, որ այս նախաձեռնությունը կարող է օժանդակություն ստանալ ԱՄՆ իշխանությունների կողմից: