Սկսել են ազատել աշխատանքից

Սկսել են ազատել աշխատանքից
Սանահինի լոկոմոտիվային դեպոյի լուծարումից հետո անաշխատանք մնացած աշխատակիցները շարունակում են բողոքել: Նոյեմբերի 17-ին Սանահին էին ժամանել «Հարավկովկասյան երկաթուղիների» շարժական ծառայության պետ Ռոմիկ Ստեփանյանը, տեղակալը եւ արհմիության նախագահը, որոնք նոր հաստիքացուցակներն էին բերել եւ հավատացնում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն դեպոյի աշխատակիցները վստահ են, որ խաբում են. երեկ արդեն 4 հոգու ազատել էին աշխատանքից: Քննարկման ժամանակ աշխատակիցները վրդովվել են ու լքել դահլիճը: