Սպանել են մոր աչքի առջեւ

Սպանել են մոր աչքի առջեւ
Մենք տեղեկացանք, որ 13-ամյա Սարգիս Վարդիկյանի սպանությունը տեղի է ունեցել մոր աչքի առաջ: Տղային սպանել էին կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին: Սպանել է նախորդ տարի նոյեմբերին սպանված Սոս Մելքոնյանի հայրը՝ Արտակ Մելքոնյանը (Գժոյանների Արտակը): Թեեւ սպանության գլխավոր պատասխանատուն՝ Ազատ Եղոյանը, դատապարտվել է, սակայն նրա հանցակից Վարդիկյանին չէին պատժել: Հայրը վրեժ է լուծել որդու համար՝ սպանելով անչափահաս երեխային: Մեր տեղեկություններով՝ Սարգիսը մշտապես եղել է հսկողության տակ՝ թե դպրոցում, թե տանը: Այդ օրը նա բակում հոր ավտոմեքենան լվանալիս է եղել, երբ Գժոյանների Արտակը հարձակվել է եւ դանակի 17 հարված հասցրել: Մայրը պատուհանից տեսել է, գոռացել, սակայն ոչինչ չի կարողացել անել: Արտակը սպանությունից անմիջապես հետո ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել: Ասում են, որ նա մտադրություն ունի հետագայում, երբ Ազատ Եղոյանի տարիքը կլրանա եւ նրան անչափահասների գաղութից կտեղափոխեն չափահասների գաղութ, վերջինիս եւս զրկելու կյանքից: