Ռայան Ռեյնոլդսն ամենասեքսուալ տղամարդն է

Ռայան Ռեյնոլդսն ամենասեքսուալ տղամարդն է
«People» ամսագիրը աշխարհի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչել կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսին, ով նկարահանվել է «X մարդիկ», «Երեկույթների արքան», «Առաջարկ» ֆիլմերում: Ռեյնոլդսը «People» ամսագրի ցուցակում հայտնվել էր նաեւ 2007 թվականին, այդ ժամանակ նա 3-րդ հորիզոնականում էր: Ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում տեղ են գտել նաեւ դերասաններ Ռոբերտ Դաունի կրտսերը, Կելլան Լաթսը, Ջոն Խեմը, Մեթյու Մորիսոնը, ինչպես նաեւ ռոք երգիչ Ջոն Բոն Ջովին, Ջեսսի Ուիլյամսը եւ ուրիշներ: