Մեկնարկում է ՆԱՏՕ-ի պատմական գագաթաժողովը
Այսօր Պորտուգալիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ֆոգ Ռասմուսենը դասել է դաշինքի վաթսունամյա պատմության մի քանի` պատմական նշանակությամբ առանձնացած գագաթաժողովների շարքը: ՆԱՏՕ-ն հաստատելու է իր նոր ռազմավարական դոկտրինը, նաեւ հաստատվելու է Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման ծրագիրը, որի շուրջ Ռուսաստանը մի երկու տարի առաջ աղմկում էր: Բայց առավել հետաքրքրականը այդ համաժողովում Ռուսաստանի եւ Թուրքիայի ապագայի խնդիրներն են:
ՎԱՆԿՈՒՎԵՐԻՑ ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿ
Գլխավոր քարտուղար Ռասմուսենի՝ անցյալ ամիս ձեւակերպած ֆրազը «ՆԱՏՕ-ի պաշտպանական վահան Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ» ուղղակի թեւավոր խոսք է դարձել: Լիսաբոնում կերեւա, թե որքանով է Ռուսաստանն ինտեգրվում ՆԱՏՕ-ին եւ երբ ՆԱՏՕ-ի` կանադական Վանկուվերից ծայր առնող վահանը կտարածվի մինչեւ ռուսական Վլադիվոստոկ:
Այն, որ Ռուսաստանը վաղ կամ ուշ ինտեգրվելու է ՆԱՏՕ-ին եւ հայտնվելու է ՆԱՏՕ-ի պաշտպանական վահանի տակ, կարելի է չկասկածել: Այդ երկիրը միջուկային արսենալից բացի այլ կռվան չունի` ոչ քաղաքակրթական, ոչ մշակութային, ոչ տնտեսական, ոչ դեմոգրաֆիական, ոչ սոցիալ-քաղաքական, որպեսզի դիմակայի միաժամանակ Չինաստանի, Ճապոնիայի եւ Եվրոպայի սպիտակ արշավներին: Պարզից էլ պարզ է, որ մի հազարամյակի պատմություն էլ չունեցող, ազգությունների խառնարան համարվող, միայն 35 միլիոն թմրամոլ ունեցող եւ մի երեսուն տարի հետո հարյուր միլիոնից էլ նվազ բնակչության թիվ ակնկալող երկիրը չի կարող արդեն իսկ մեկուկես միլիարդանոց Չինաստանի, մոտ կես միլիարդանոց Ճապոնիայի, շուրջ 900 միլիոնանոց Եվրամիության միջեւ գոյատեւել: Լավագույն դեպքում պետք է ինտեգրվի մեկին` չնվաճվելու համար մյուսների կողմից:
Միանգամայն անորոշ է՝ ինչպե՞ս կամ մինչեւ ե՞րբ Ռուսաստանին կհաջողվի պատնեշել անմարդաբնակ Սիբիրը մեկեւկես միլիարդ չինացիներից: Իսկ եթե Չինաստանը դե-ֆակտո հաստատվի Սիբիրում, տեղի անծայրածիր տարածություններն ու բնական հարստությունները սկսեն Չինաստանին ծառայել, արդյո՞ք խնդիրներ չեն ծագի արդեն արեւմտյան քաղաքակրթության համար: Սա է հարցը: Ռուսաստանը գործնականում բուֆեր է եվրոպական եւ հեռավոր-արեւելյան հզորագույն քաղաքակրթությունների միջեւ եւ հենց այդ դերում էլ ընդունելի է Եվրոպայի համար:
Հետեւաբար Եվրոպան շահագրգռված է ռուսական բուֆերի պահպանմամբ, ինչի համար էլ առաջարկում է իր հովանին: Ռուսաստանը որքան էլ Եվրոպա չէ, եվրոպական ուղեծրում է: Գոնե Պետրոս Մեծի` դեպի Եվրոպա բացած լուսամուտից թե օդանցքից հետո, ճանապարհից խոտորվելով, վերադառնալով, ինքնուրույնության կեցվածքներ ընդունելով ու թողնելով, Ռուսաստանն արդեն մի քանի դար գլորվում է Եվրոպայի ետեւից` ոչ Չինաստանի կամ Ճապոնիայի:
Հարցն այժմ այն է, թե արդյո՞ք նախագահ Մեդվեդեւն այժմ կկայացնի ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթաց սկսելու քաղաքական որոշում: Երկու-երեք շաբաթ առաջ նախագահներ Սարկոզիի, Մեդվեդեւի եւ ԳԴՀ կանցլեր Մերկելի եռակողմ հանդիպումը Ֆրանսիայում նախապատրաստական քայլ էր դեպի Լիսաբոն: Հանդիպումն ընթանում էր «Վանկուվերից Վլադիվոստոկ» նշանաբանի ներքո, եւ Մեդվեդեւը հայտարարեց, որ ինքը կմեկնի Լիսաբոն, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցի առարկայական քննարկումների համար էլ պետք է ՆԱՏՕ-ի առաջարկների փաթեթը դրվի սեղանին: Երեկ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել էր, թե քննարկման ենթակա փաստաթղթերի փաթեթը պատրաստ է:
Իհարկե, Լիսաբոնում արվող առաջարկներից եւ դրանց շուրջ քննարկումներից կախված կլինի Մեդվեդեւի որոշումը: Սակայն ոչ միայն միջազգային իրադրության, այլեւ Ռուսաստանի ներսում ճահճից դուրս գալու համար, թվում է՝ Մեդվեդեւը ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ինտեգրման գործընթացի մեկնարկը կազդարարի: Արտաքին արեւմտյան հակառակորդի կերպարը կոտրելուց եւ նրան միանալու բեկումնային քայլ կատարելուց հետո, իհարկե, արդեն կարելի է ապահով շրջվել եւ արտաքին վտանգներ քարոզելու հաշվին հարստացած եւ օրենքներից վեր կանգնած գեներալիտետով, գործարարներով, մնացյալ ոչ առանձնապես օրինապաշտ քաղաքացիներով զբաղվել:
Նաեւ Ռուսաստանի չփլուզվելու հարցը հնարավոր է այդպիսով լուծել, որովհետեւ ՆԱՏՕ-ի կազմում գտնվող Ռուսաստանից ո՞վ եւ դեպի ո՞ւր պիտի փորձի դուրս գալ: Վերջապես պատահական չէ, որ ինտեգրումը Եվրոպայի հետ Մեդվեդեւը տեսնում է հատկապես սահմանների բացման ռակուրսով եւ Ֆրանսիայում էլ վիզային ռեժիմը վերացնելու մասին խոսեց: Դա Ռուսաստանի երիտասարդությանը տրվող հնարավորություն է եվրոպական իրականության մեջ լինելու, ինքնարտահայտվելու, զարգանալու:
Իսկ ապագա գտած երիտասարդությունն այն ուժն է, հզոր ընտրազանգվածը, որ Մեդվեդեւին կարող է հաղթանակ ապահովել կոմունիստական անցյալից սերած ու դատարկ ազգայնականությամբ ապրող այսօրվա քաղաքական գվարդիայի ու դրա խմբավարությամբ ապրող զանգվածների դեմ:
ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՐԴՈՆԻ ԳԼԽԱՑԱՎԱ՞ՆՔՆ Է
Լիսաբոնյան գագաթաժողովը նաեւ Թուրքիայի համար է նշանակություն ունենալու: Հասկանալիորեն եթե Ռուսաստանը սկսի ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման գործընթաց, մի քանի հարյուրամյակ Ռուսաստանի դեմ ֆորպոստ ծառայած Թուրքիան այլեւս ո՞ւմ է հարկավոր լինելու: Բայց եթե նույնիսկ «Վանկուվերից Վլադիվոստոկ» կարգախոսի առջեւ Լիսաբոնում դեռ կանաչ լույս չվառվի, միեւնույն է՝ Թուրքիան դարձյալ իր տեղի ու դերի մասին մտահոգվելու խնդիրներ ունի:
Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հարցազրույց էր տալիս «BBC Hardtalk»-ին, եւ լրագրողը հարցրեց. «Թուրքիան Ձեր գլխացավա՞նքն է»: Սա էլ վերջերս ծնված մեկ այլ թեւավոր ֆրազ է, որի հեղինակը պարոն Գորդոնից առաջ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը զբաղեցրած Դեն Ֆրիդն է: Նա էր ինչ-որ առիթով հայտարարել, թե Թուրքիան Գորդոնի գլխացավանքն է, լրագրողն ընդամենը ֆրազը դարձրել էր հարցական: Պարոն Գորդոնը ծիծաղեց, բայց չհերքեց:
Եթե նայես, թե մի տարում Թուրքիան քանի ուղղությամբ հասցրեց հարաբերությունների փակուղային դրություն ստեղծել` բոլորովին անիմաստ ու անտեղի, ապա «գլխացավանք» բառը սխալ բնութագրում չէ: Նախ, անցյալ տարեվերջին, երբ ԵՄ նախագահությունը ստանձնում էր Իսպանիան (մեկը ոչ մեծ թվով երկրներից, որ պաշտպանում է Թուրքիայի ԵՄ անդամակցությունը), Թուրքիայի համար կար հնարավորություն Կիպրոսի առջեւ իր նավահանգիստները եւ Հայաստանի հետ սահմանը բացելով նպաստավոր իմիջի հասնել, ինչը թույլ կտար բարեկամ Իսպանիային` իր նախագահության վեց ամիսների ընթացքում Թուրքիայի համար ԵՄ անդամակցության գոնե մի քանի թեմատիկ բաժիններ բացել:
ԵՄ անդամակցության համար որեւէ թեկնածու երկիր 31 թեմատիկ բաժիններում պետք է համապատասխանություն արձանագրի ԵՄ պահանջներին, ինչի համար էլ բացվում են թեմատիկ երկխոսությունները: Թուրքիայի համար 31 թեմատիկ երկխոսություններից 6-ը արգելափակված են ԵՄ-ի կողմից, եւս 6-ը՝ Կիպրոսի, 5-ը՝ Ֆրանսիայի, բացված է շուրջ մեկ տասնյակը: Իսպանիան գոնե չարգելափակված թեմատիկ երկխոսությունները կարող էր բացել, ինչը Թուրքիայի ապակառուցողական քայլերի արդյունքում չպատահեց: Հետո էլ, երբ անցյալ շաբաթ Բրյուսելից ասացին, թե Թուրքիան ԵՄ ինտեգրման ուղղությամբ քիչ առաջընթաց է գրանցել, վարչապետ Էրդողանը բողոքել էր, թե «Թուրքիան հոգնեց Եվրոպայի դռների մոտ սպասելուց»: Կարծես Եվրոպայում չեն հոգնել Թուրքիային իրենց դռների առջեւ տեսնելուց եւ սպասելուց, թե այդ երկիրը երբ պահանջների կհամապատասխանի:
ԵՄ-ին անդամակցությունը փակուղում կանգնեցնելը քիչ էր, Անկարայից մի դեմարշ էլ Իսրայելի դեմ արեցին, հարաբերություններն այնքան վատացան, որ 16 մլրդ արժողությամբ ռազմական համաձայնագրերի գործողությունը կասեցվեց: Դա էլ քիչ էր, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված երկու քարի միջեւ հայտնվելով, Անկարան չկարողացավ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումից խուսափել: Հիմա էլ, որպես վերջին պատիժ, հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրել-չտեղադրելու հարցը: Չհամաձայնելը ծանր կլինի Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների համար, համաձայնելը` Իրանի հետ: Թվում է՝ Անկարան նախընտրելու է հարաբերությունները չվատթարացնել Արեւմուտքի հետ:

Կարծիքներ