Տղամարդիկ սիրահարվում են 8 վայրկյանում

Տղամարդիկ սիրահարվում են 8 վայրկյանում
Գիտնականները կարծում են, որ եթե առաջին հանդիպման ժամանակ տղամարդու սեւեռուն հայացքը կանգ է առնում կնոջ վրա 8,2 վայրկյանից ավելի, կարելի է վստահաբար պնդել, որ նա սիրահարվել է: Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 115 ուսանողներ: Երիտասարդների զրույցները տեսագրվել են թաքնված տեսախցիկով, այնուհետեւ կամավորները պետք է գնահատեին իրենց զրուցակցուհու գրավչությունը: Պարզվել է, որ երբ աղջիկը դուր չի եկել տղային, վերջինս նայել է զրուցակցի աչքերին ընդամենը 4,5 վայրկյան: Իսկ բրիտանացի մասնագետները վստահեցնում են, որ կինը սիրահարվում է ոչ թե առաջին, այլ 6-րդ հայացքից: Կանայք առաջին հերթին ուշադրություն են դարձնում տղամարդկանց աչքերին, դրանց գույնին եւ անկեղծությանը: