Նոր պաշտոն` պաշտպանական նկատառումներով

Նոր պաշտոն` պաշտպանական նկատառումներով
Մի քանի օր առաջ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացվել ԲՈՀ-ի նոր նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանը: Մենք ժամանակին գրել էինք, որ չնայած ծանր հիվանդությանը, իշխանությունը որոշել է այս պաշտոնում նշանակել Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորին, որը տեւական ժամանակ բուժվում է Գերմանիայում: Պատճառն այն է, որ մանկավարժականում մեծ չարաշահումներ են հայտնաբերվել եւ զուտ պաշտպանական տեսանկյունից ընկերներն ավելի լավ բան չեն կարողացել մտածել, քան նրան այս պաշտոնում նշանակել տալը: Սրանով, փաստորեն, նրան ապահովագրել են պատժից: