ՀՀՇ-ում` ինչպես ամենուր

ՀՀՇ-ում` ինչպես ամենուր
Ուրբաթ օրը Լիբանանում սկսվել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությունների (ELDR) հավաքը, որին հրավիրված է եղել նաեւ ՀՀՇ երիտասարդական թեւը: Այս հավաքին մեկնող պատվիրակության ձեւավորումը ՀՀՇ-ում նոր սկանդալի պատճառ է դարձել: Լիբանան են մեկնել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի որդին եւ դուստրը, վարչության անդամներ Լեւիկ Խաչատրյանի որդին եւ հարսը, Քոչար Դավթյանի որդին: Չնայած երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց, սակայն, մեզ հասած լուրերով, հենց սա է եղել ՀՀՇ-ից նրա դուրս գալու իրական պատճառը: Ավելին՝ նրա հետ ՀՀՇ շարքերը լքել են նաեւ մոտ 35 երիտասարդներ, որոնց այս օրերին համոզում են հետ վերցնել իրենց դիմումները: