Վաճառել է փողկապը

Վաճառել է փողկապը
Էստոնիայի նախագահն ու նրա կինը բարեգործական նպատակով աճուրդի են հանել սեփական իրերը: Գնորդների մոտ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել նախագահ Թոմաս Իլվեսի փողկապը: Այս աքսեսուարը աճուրդի կազմակերպիչները վաճառել են 7 հազար 600 էստոնական կրոնով (ավելի քան 200 հազար դրամով): Էստոնական լրատվամիջոցները չեն հայտնում, թե ով է գնել նախագահի փողկապը: Երկրի առաջին տիկնոջ զգեստն ու աքսեսուարները վաճառվել են ընդամենը 3 հազար կրոնով (գրեթե 100 հազար դրամով):