Քաղաքապետը վաճառում է ծառայողական ավտոմեքենան

Քաղաքապետը վաճառում է ծառայողական ավտոմեքենան
Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է աճուրդի միջոցով վաճառքի հանել ծառայողական ավտոմեքենաները՝ ի նպաստ ֆինանսական խնայողությունների: Սակայն քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցները ստիպված չեն լինի հասարակական տրանսպորտով երթեւեկել, նրանց համար ավելի էժան մեքենաներ կգնեն, իսկ խնայված գումարները կնստեն քաղաքի բյուջեի հաշվեկշռին: Աճուրդի հանված 7 ավտոմեքենաների թվում է նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի «Audi A8»-ը:



Նշենք, որ  Վրաստանի մայրաքաղաքի 2011 թվականի բյուջեն ընթացիկ տարվա բյուջեի համեմատ կրճատվել է մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլարով: Հենց այս պատճառով էլ քաղաքապետի խնայողական քաղաքականությունը միայն մեքենաների վաճառքով չի սահմանափակվում: Գիգի Ուգուլավան պատրաստվում է կրճատել իր եւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը 10 տոկոսով, կրճատվելու է նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների թիվը: