Նկատողություն` համբուրվելու համար

Նկատողություն` համբուրվելու համար
Վրացի պատգամավորները նկատողություն են ստացել հանդիպելիս միմյանց համբուրելու սովորության համար: Խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին օրենսդիր մարմնի հերթական նիստը սկսել է գործընկերների քննադատությամբ` սովետական տարիներից մնացած սովորության համար: Մաչավարիանիի դիտողությունն ուղղված է եղել ներքին հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Ակակի Մինաշվիլիին եւ արտերկրում բնակվող հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Նուգզար Ցիկլաուրիին, որոնք ջերմորեն համբուրվել են աշխատանքային հանդիպման ժամանակ: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը խորհուրդ է տվել հրաժարվել «բրեժնեւյան գրկախառնություն-համբույրներից»: