Ռուսաստանցիները չեն հավատում, որ Մեդվեդևի և Պուտինի մեջ տարաձայնություններ կան

Ռուսաստանցիները չեն հավատում, որ Մեդվեդևի և Պուտինի մեջ տարաձայնություններ կան

Ռուսաստանցիների մեծամասնությունը համարում է, որ մոտակա տարիների ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վալադիմիր Պուտինը գործելու են համաձայնեցված: Այս արդյունքները ստացել է «Левада-центр» կազմակերպությունը երկրի 44 շրջաններում անցկացրած հարցումների արդյունքում: Հարցումների համաձայն ռուսաստանցիների 71%-ը համարում են, որ Մեդվեդև-Պուտին զույգը գործելու է համաձայնեցված, իսկ 84% կարծում է, որ Պուտինը պաշտոնից հեռանալուց հետո շարունակում է պահպանել իր ազդեցությունը երկրի քաղաքական կյանքի վրա: Այն բանին, որ նրանց մեջ կառաջանան և կզարգանան տարաձայնություններ, հավատում է հարցվածների 15%: Գրում է «Газета.Ru»-ն: