Ազատություն Նիկոլին

Ազատություն Նիկոլին
Ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, վաղը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին Երեւանի Կոմիտասի արձանի մոտ բողոքի ակցիա կանեն մշակույթի գործիչները, որի ընթացքում կընդունվի նաեւ հայտարարություն: «Ազատություն Նիկոլին» խորագրի ներքո պայքարը շարունակում են նաեւ Հայաստանի թերթերի խմբագիրները: Այսօրվա մի շարք թերթեր իրենց առաջին էջում տպագրել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Հաջորդ ակցիան՝ մոտ օրերս: