Վարորդները խնդրում են

Ասել է թե՝ մեր վարորդներն այլընտրանք չունեն: Սակայն առջեւում ձմեռ է, մոտենում է Ամանորը… Համատարած թանկացումներին հազիվ դիմակայող բնակիչները պետք է մտածեն ձմռան խնդիրներին դիմագրավելու, Ամանորը դիմավորելու մասին: Պարզ է, որ շատերի համար դժվար կլինի միանգամից՝ մինչեւ նշված վերջնաժամկետը վճարել պարտադիր ապահովագրության համար նախատեսված գումարները: Ուստի, բոլոր վարորդների անունից ուզում եմ խնդրել ՀՀ կառավարությանը՝ երկարաձգել պարտադիր ապահովագրության վերջնաժամկետը մինչեւ 2011 թվականի ապրիլ ամիսը:
Ի հավելումն այս ամենի՝ վարորդները դժգոհում են նաեւ ավտոմեքենաների փաստաթղթերի տրամադրման կարգից, մասնավորապես, «պսիխո» ստանալու համար նրանք ստիպված են լինում ժամերով սպասել բժշկական հաստատություններում, որպեսզի աշխատակիցները «քրքրեն» փաստաթղթային արխիվները: Մինչդեռ դա կարելի է իրականացնել ավելի արագ՝ օգտագործելով առավել քաղաքակիրթ եւ ժամանակակից համակարգչային մեթոդը»:
Կարծիքներ