Չնայած համաճարակի վտանգ չկա, բայց դադարեցվել են պարապմունքները
Բժիշկները սա համաճարակ չեն համարում, բայց թվերը մտահոգվելու տեղիք են տալիս։ «Ջրծաղիկը սեզոնային հիվանդություն է, ու երբ վարակվածները մեկուսացվում են, ապա վտանգը կանխվում է»,-ասում է Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը։ Օրինակ անցած տարի, աշնանը ջրծաղիկի վարակվածության բարձր ցուցանիշ էր գրանցվել Շինարարների թաղամասում։ Այսօր այստեղ միայն 2 դեպք է գրանցվել։ Տիկին Բադալյանի խոսքով, հիվանդությունը հատուկ է երեխաներին, ու չափահասները հազվադեպ են հիվանդանում։ Ի դեպ, ջրծաղիկով կյանքում մեկ անգամ են վարակվում, չնայած ներկայումս վարակվածության մի քանի դեպք էլ արձանագրվել է 18-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում: Կապանցի վարակված երեխաները հսկողության տակ են, չեն հաճախում կրթարաններ ու տնային բուժում են ստանում։ Հետաքրքիր է, որ եղանակային փոփոխությունների հետ կապված հիվանդության աճ է նկատվել միայն Կապանի տարածաշրջանում, մյուս տարածաշրջաններում վիճակը անհանգստացնող չէ։
Կարծիքներ