Վերաքննիչը մերժեց օտարալեզու դպրոցների հետ կապված հայցը

Վերաքննիչը մերժեց օտարալեզու դպրոցների հետ կապված հայցը
Այսօր  ՀՀ վերաքննիչ դատարանը մերԺեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվիստ Գարեգին Ղազարյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին եւ ՀՀ ԿԳՆ-ին: Գարեգին Ղազարյանը պահանջում էր չեղյալ համարել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագիծը, քանի որ դա անօրինական է: Հիշեցնենք, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Գարեգին Ղազարյանը մինչ Վերաքննիչ դատարան դիմելը, դիմել էր Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանը նույնիսկ վարույթ չէր ընդունել: