Ադրբեջանցի դիֆեյսերները եվս մի հայկական կայք են կոտրել

Ադրբեջանցի դիֆեյսերները եվս մի հայկական կայք են կոտրել
Այսօր ադրբեջանական ցանցահենները կոտրել են հայկական կայքերից եւս մեկը` այնտեղ տեղադրելով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Չայլու գյուղում տեղի ունեցած դեպքերի «հերոս» Մուբարիզ Իբրահիմովի նկարը` «պատկանում է ադրբեջանական դիֆեյսերներին» մակագրությամբ: Այս անգամ հարձակման է ենթարկվել PR տեխնոլոգիաներով զբաղվող «P.ART» ընկերության կայքը: Ի դեպ դիֆեյսերությունը հաքերության տարատեսակներից մեկն է: Այս ուղղությամբ «մասնագիտացող» հաքերները ոչ միայն կոտրում են կայքերը, այլեւ փոփոխության ենթարկում նրա արտաքին տեսքը: