Դեկտեմբերի 3-ին` Իջեւանում

Դեկտեմբերի 3-ին` Իջեւանում
Ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների ակցիաները շարունակվում են արդեն ոչ միայն Երեւանում: Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջեւանում դեկտեմբերի 3-ին, ժամը 14-ին նախատեսվում է բազմամարդ բողոքի ակցիա անցկացնել: ՀԱԿ Իջեւանի կառույցի ղեկավար Արթուր Աթաբեկյանը ուրբաթ օրը հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը հանձնել է Իջեւանի քաղաքապետարանին: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել Իջեւան քաղաքի շատրվանների հարակից տարածքում: Կլինեն նաեւ ՀԱԿ ներկայացուցիչների ելույթներ: