Հայաստանում լրատվական միջոցառում կունենանք

Հայաստանում լրատվական միջոցառում կունենանք
Տիկին Ջո Ուեիրը «Թոմսոն Ռոյթերս» գործակալության «Thomson Reuters Foundation» բարեգործական հիմնադրամի վերապատրաստման ծրագրերի տնօրենն է: Այդուհանդերձ «Ռոյթերսի» դասընթացների, անգամ լոնդոնյան կենտրոնակայանում կայացող դասընթացների ոչ բոլոր մասնակիցներն են Ջոյին հանդիպում: Նա չափազանց շատ է ճանապարհորդում եւ համարյա բոլոր մայրցամաքներում, քանի որ «Թոմսոն Ռոյթերս հիմնադրամը» վերապատրաստման ծրագրեր է իրականացնում ամենուր` Հարավային Ասիա, Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Եվրոպա: Այս ամռանը տիկին Ուեիրն առաջին անգամ այցելել էր Հայաստան, եւ հավանաբար հաջորդ տարի «Թոմսոն Ռոյթերս հիմնադրամի» մի որեւէ միջոցառում կկազմակերպվի Հայաստանում:



- Սիրելի Ջո, շատ ուրախ եմ, որ վաղուց խոստացված այս հարցազրույցը վերջապես կայանում է: Ցանկանում եմ սկսել մի պարզ, բայց հետաքրքրություն ունեցող հարցից: Ե՞րբ եւ ինչպե՞ս է «Ռոյթերսը» սկսել իր վերապատրաստման ծրագրերը:



- «Ռոյթերսի» կողմից հիմնադրված «Ռոյթերս հիմնադրամը» հետազոտական եւ վերապատրաստման ծրագրերը լրագրության ասպարեզում սկսել է մոտ երեք տասնամյակ առաջ: Ներկայիս «Թոմսոն Ռոյթերս հիմնադրամն» այն ժամանակ ուղղակի «Ռոյթերս հիմնադրամ» էր, եւ մեր ծրագրերը գերազանցապես ակադեմիական հետազոտությունների դաշտում էին: Դրանք երկարատեւ` ամիսներ, նույնիսկ ամբողջ տարի տեւող ծրագրեր էին, իրականացվում էին համալսարաններում: Այդ ծրագրերը ստեղծվել էին 80-ականներին  եւ գոյություն ունեն մինչեւ այսօր: Անգամ մենք զարգացրել եւ ընդլայնել ենք գործունեության ակադեմիական ուղղությունը` Օքսֆորդի համալսարանում հիմնադրելով «Ռոյթերսի» լրագրության դպրոցը: Հիմա մեր բոլոր ակադեմիական ծրագրերը, հետազոտությունները կենտրոնացած են այնտեղ:



Ավելի ուշ, 90-ականներին, մենք գործունեության մի նոր փուլ եւ ասպարեզ մուտք գործեցինք` ստեղծելով կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր` մեկ շաբաթ կամ փոքր-ինչ ավելի տեւողությամբ, որ այսօր դարձել են այդքան տարածված ու հայտնի:



- Որտեղի՞ց ծնվեց կարճաժամկետ դասընթացների գաղափարը:



- Այդ գաղափարն առաջարկվել է «Ռոյթերսի» լրագրողների կողմից, որոնք աշխատում էին Արեւելյան Եվրոպայում 90-ականների սկզբին: Այն ժամանակ կոմունիստական ռեժիմը փլուզվել էր Արեւելյան Եվրոպայում, զանգվածային լրատվությունը դարձել էր ազատ, շուկայական տնտեսությունն իր ուղին էր հարթում, ֆոնդային բորսաներ էին հիմնադրվում եւ այլն: Բայց արեւելաեվրոպացի լրագրողներին այդ նոր իրողությունները շատ ծանոթ չէին, իրենք դրանց լուսաբանման փորձառություն չունեին: Փոխարենը ունեին շատ լավ կրթություն, տպավորիչ մասնագիտական ձեռքբերումներ... Ըստ էության իրենց որոշ հմտություններ, ներածական գիտելիքներ էին հարկավոր նոր միջավայրում աշխատելու համար:



Եվ ահա տեղերում աշխատող մեր լրագրողները «Ռոյթերսի» վերադաս օղակներին հուշում են, առաջարկում, որ ճիշտ կլինի ստեղծել կարճատեւ վերապատրաստման դասընթացներ, որոնցով «Ռոյթերսի» փորձառությունը, տիրապետած գիտելիքները փոխանցվեն արեւելաեվրոպացի մեր գործընկերներին: Արդյունքում դա աջակցություն կլիներ նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում տեղական լրատվադաշտերին: «Ռոյթերս հիմնադրամի» արձագանքը միանգամայն դրական էր, եւ շատ չանցած՝ կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերը մշակվեցին, սկսեցին աշխատել:



- Հետագայում նախաձեռնությունն ինչպե՞ս ընդլայնվեց, եւ այժմ ո՞ւր եք հասել:



- Ինչպես ասացի՝ կարճատեւ վերապատրաստական դասընթացները մենք ստեղծեցինք Արեւելյան Եվրոպայի լրագրողների համար, հատկապես խորացնելու նրանց հմտությունները ֆինանսական, շուկայական իրադարձությունների լուսաբանման հարցում: Դասընթացները, բարեբախտաբար, արդյունավետ եղան եւ մի կարճ ժամանակ անց դարձան չափազանց պահանջված:



Այդ ժամանակներից ի վեր աշխարհում բազմաթիվ փոփոխություններ եղան: Ինչ-որ առումով կարելի է ասել, որ ազատականացման մի ալիք անցավ Չինաստանից ու Հարավ-արեւելյան Ասիայից մինչեւ Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա: Իսկ որքան կյանքը դառնում է ազատ եւ բազմադեմ, այնքան մեծ ունակություններ են պահանջվում լրագրողներից այն լուսաբանելու համար: Քանի որ «Ռոյթերսն» աշխարհում ամենամեծ լրատվական կազմակերպություններից մեկն է եւ ներկա է աշխարհի գրեթե ամեն անկյունում, այդ հսկայական փորձառությունը, տեղային յուրահատկությունների իմացությունը մեզ թույլ տվեցին մշակել այնպիսի ծրագրեր, որ լրագրողները գնահատում եւ օգտակար են համարում աշխարհի բոլոր կողմերում: Ի դեպ, «Ռոյթերսի» փորձառությունը տարբեր երկրներին, տեղի լրագրողներին փոխանցվում է ոչ միայն վերապատրաստման ծրագրերով: Օրինակ իրաքյան  պատերազմից հետո մեզ հրավիրեցին Բաղդադ, որպեսզի, ի թիվս միջազգային այլ կազմակերպությունների, աջակցենք ազգային լրատվական գործակալություն հիմնադրելուն:



Քաղաքական տեղաշարժերից բացի, որոնց ականատես եղանք անցյալ դարավերջին, վերջին երկու տասնամյակում նաեւ տեխնոլոգիական փոփոխությունն ու առաջընթացն էր աներեւակայելի: Դրանից ելնելով՝ նաեւ լրատվության տեխնիկական բազայի, նոր տեխնոլոգիաների վերաբերյալ վերապատրաստման ծրագրեր մշակեցինք: Դրանք նույնպես մեծ պահանջարկ գտան: Արդյունքում, որպես բարեգործական կազմակերպություն, մենք ուրախ ենք տեսնելու, որ աշխարհում լրատվության կատարելությանը նպաստելու մեր ջանքերը պսակվում են նկատելի հաջողությամբ:



- Գուցե ես սխալ եմ, բայց ինքս այնպիսի տպավորություն եմ ստացել, որ բազմաթիվ լրագրողներ ձգտում են «Թոմսոն Ռոյթերսի» վերապատրաստման ծրագրերին մասնակցել, որովհետեւ «Ռոյթերս» բրենդն աննկարագրելի գրավիչ է, բայց նաեւ հույս են տածում «Ռոյթերսի» հետ կապեր ստեղծել:



- Հնարավոր է այդպես լինի: Բայց մենք կարճատեւ վերապատրաստման ծրագրերն իրականացնում ենք ոչ ի սեր անհատ լրագրողների, ոչ էլ նույնիսկ ի սեր «Ռոյթերսի», այլ որպեսզի սատարենք մյուս երկրներին, հասարակություններին, այնտեղ լրագրության մակարդակին ու որակին: Հազվադեպ է պատահում, որ այս դասընթացների որեւէ մասնակից հետագայում «Ռոյթերսի» կողմից հրավիրվի աշխատանքի: «Ռոյթերսում» աշխատանքի, կարիերայի համար գոյություն ունեն այլ ծրագրեր, հնարավորություններ եւ ընթացակարգ:



Լրագրողական կատարելության այս միջազգային կարճաժամկետ դասընթացները ստեղծված եւ նպատակաուղղված են օտարերկրյա լրատվամիջոցներին, հասարակություններին եւ երկրներին ծառայելու համար: Մենք չենք ցանկանում, որ ծառայությունն իր այդ նպատակից որեւէ կերպ շեղվի:



- Դուք այս ամռանը Երեւան էիք այցելել, այո՞:



- Այո, այս ամռանը այդ բավականությունն ունեցա լինելու ձեր մայրաքաղաքում, ի դեպ՝ առաջին անգամ: Իրականում Երեւանում եղա միայն մեկուկես օր, հանդիպումների շատ խիտ օրակարգ էր, բայց, ամեն դեպքում, կարողացանք Սբ. Էջմիածին այցելել: Հետո Վրաստան ուղեւորվեցինք ավտոմեքենայով եւ Սեւանա լճի մոտ կանգ առանք նախաճաշելու: Այնպես որ, կարող եմ ասել, թե Հայաստանի որոշ զգացողություն ունեմ եւ, իհարկե, ես սիրեցի Հայաստանը, մանավանդ ձեր խոհանոցը:



Այս անգամ ես Երեւան էի այցելել հայաստանցի լրագրողներին ծանոթանալու եւ նրանց Թբիլիսիում մեկշաբաթյա հեռուստալրագրության դասընթացի տանելու համար: Բայց Երեւանում գտնվելու ընթացքում նաեւ հանդիպեցի  Բրիտանական խորհրդի պատասխանատուներին, իրենց հետ օգտակար խոսակցություն ունեցանք: Քննարկեցինք հաջորդ տարի Երեւանում մի որեւէ լրատվական միջոցառում կազմակերպելու հարցը` գուցե դա լինի կարճատեւ դասընթաց:



Ամեն դեպքում, Հայաստանում մի իրադարձության կազմակերպումն ամրագրված է հաջորդ տարվա մեր ծրագրերում, եւ ես հույս եմ տածում, որ հաջորդ տարի կրկին Երեւանում կլինեմ` արդեն «Թոմսոն Ռոյթերս հիմնադրամի» լիարժեք մի ծրագրով:



We’ll Have a Media Event in Armenia



Ms. Joe Weir is the Head of Thomson Reuters Foundation training programs. Still not all the participants of training courses - even those attending the courses in London, at Thomson Reuters’ premises - enjoy the chance to meet her. She travels too much and to almost all continents - as the Foundation runs training programs nearly everywhere - in South Asia, Latin America, Africa, Europe. This summer Ms. Weir for the first time visited Armenia and probably next year we’ll enjoy a media event in Yerevan organized by Thomson Reuters Foundation.



- Dear Joe, it’s my pleasure lastly to do this long promised it. May I start with a simple, but much interested question? When and how the Reuters Foundation launched its training courses?



- The Reuters Foundation launched its research and training programs in journalism some thirty years ago. Today’s Thomson Reuters Foundation then was just Reuters Foundation and our programs were mostly in the field of academic studies. Those were long-running programs that lasted several months, sometimes a year and were conducted in universities. They emerged in early 80-ies and are preserved until now. We even expanded and improved that academic dimension of our activities establishing the Reuters School of Journalism at Oxford University. Now all our academic programs, researches are maintained there.



But later in early 90-ies we entered another phase and field of activity - designing and implementing short training programs, lasting a week or so that became so applicable and well known now.



- Where from emerged the idea of short-term trainings?



- That idea came from Reuters’ journalists working in East Europe in early 90-ies. At that time the communist regimes had collapsed in East Europe, the mass media had become free, the market economy was paving its way, the stock exchanges were established, etc. but the local journalists didn’t now much about these new realities and how to cover it. They were educated very well, they had solid professional experience – simply they needed some new skills and introductory knowledge for working in the new environment.



So it was the initiative of Reuters’ correspondents working on the ground to promote upwards the idea of short training programs - that could share the Reuters’ experience and knowledge with our colleagues in East Europe and advantage the local media. The response of Reuters Foundation to this grass-roots initiative was very positive and shortly afterwards the short-term training programs were launched.



- Later how did that enterprise get expanded and where do we stand now?



- As I told we designed the short-term courses for East European journalists – to enhance their skills of covering financial, market news. The courses appeared to be useful and within short period of time they became very much demanded.



Since then many political changes took place in the world. In some sense a wave of liberation passed from China and South Asia to Africa and Latin America. More liberated and diverse the life became - more skills were demanded from the journalists for its coverage. As soon as Reuters was one of the largest media organizations in the world – being present perhaps in every corner on the Earth - this huge experience and knowledge of local environments allowed us to tailor courses that the journalists found useful nearly everywhere. This experience sharing was not only via the short trainings. For example after the war in Iraq we were invited there to support the establishment of national news agency - along with other international media partners.



Besides the political shifting that we witnessed in the end of last century - also the technological change and progress was incredible for last two decades. So we developed courses about new media technologies that as well became much demanded. In result as a charity organization we are happy to acknowledge that our endeavors to enhance the journalism excellence throughout the world were sensible fruitful.



- May be I’m wrong but it seems to me that many journalists wish to participate in Thomson Reuters trainings both because the Reuters brand is unspeakably attractive and secondly they hope to maintain some ties with Reuters.



- Ok, it may be so. But we run our short-term courses not for the sake of individual journalists or even the sake of Reuters – but for supporting the foreign countries, societies and the journalism quality there. Very rarely it happens that any participant of these courses is later hired by Reuters. For making career at Reuters there are other opportunities, other courses and other roadmap.



These international short-term courses for journalism excellence are designed and aimed to serve foreign media organizations, societies and countries. And we don’t want this goal to be disserved anyway.



-          This summer you visited Yerevan, yes?



- Yes this summer I enjoyed the pleasure to be in your capital for the first time. I was there for just one and a half day and had very tough schedule of meetings, but however we managed to visit St. Etchmiadzin. Then we drove to Georgia on a car and stopped near the lake Sevan for a lunch-break. Therefore I can state that I gained some flavor of Armenia and surely I liked it, especially your cuisine.



For this time I’ve visited the country to take Armenian journalists to Tbilisi for a week-lasting course of broadcasting journalism. But while in Yerevan I also met the British Council executives and had useful talks with them. We discussed the possibility of organizing a media event - perhaps a short-term training course - in Yerevan next year. Anyway an Armenian event is scheduled in our programs for next year and I definitely hope to be in Yerevan then for a full Thomson Reuters Foundation event.



- That will be a pleasure and thank you very much for the interview.