ԱՄՆ դեսպանատանը հանդիպման ժամանակ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը

ԱՄՆ դեսպանատանը հանդիպման ժամանակ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը
Որոշ տեղեկություններով՝ վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ճաշի է հրավիրել կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին՝ փորձելով առավել հանգամանալի տեղեկանալ Հայաստանի ներքաղաքական որոշ խնդիրների մասին: Մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչներին հետաքրքրել է, թե որքանով է իրատեսական 2012-2013 թվերին Ռոբերտ Քոչարյանի վերադարձը եւ ինչպիսին է այդ առթիվ իշխող կոալիցիայի վերաբերմունքը: Ներկաների տպավորությամբ՝ ամերիկյան կողմը դրական չի տրամադրված Քոչարյանի վերադարձի հնարավորության հետ կապված եւ փորձում է մեղմորեն հասկացնել դա: Ի դեպ, հրավիրյալներն էլ զգուշորեն, բայց իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել այդ հարցի վերաբերյալ: