Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել
Նախագահական նստավայրում մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսպիսով նա հրաժարվել է ներողություն խնդրել ՀՀ նախագահի աշխատակազմի արարարողակարգի վարչության պետի տեղակալ Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու համար: Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը նման քայլի էր դիմել այն բանից հետո, երբ Կանդայանը Դոմինգոյի համերգի ժամանակ խնդրել էր նրա կնոջից` մի աթոռ այն կողմ նստել: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Տարոն Մարգարյանը, մինչ կկազմակերպվեն Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ:
Կարծիքներ