Արարողություններ առանձնապես չեղան

Արարողություններ առանձնապես չեղան
Երեկ` երկրաշարժի 22-րդ տարելիցին, ոչ Գյումրիում, ոչ Վանաձորում սգո արարողություններ գրեթե չեն եղել: Վանաձորում արդեն իսկ սկսել են հրապարակի ամանորյա զարդարման աշխատանքները՝ չսպասելով գոնե երկրաշարժի օրն անցնի: Իսկ Գյումրիում միայն ծաղկեպսակ են դրել Ամենափրկիչ եկեղեցու հուշակոթողին: Պաշտոնական այրեր Երեւանից ոչ Գյումրի, ոչ Վանաձոր չեն մեկնել: Հավանաբար համարել են, որ աղետը հաղթահարված է եւ երկրաշարժի թեման փակված: