Գագիկ Ծառուկյանի ինադո՞ւ

Գագիկ Ծառուկյանի ինադո՞ւ
Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով Արեւիկ Պետրոսյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ: Հիշեցնենք, որ ՍԴ-ում երկու թափուր տեղ կար՝ մեկը թոշակի անցած Հենրիկ Դանիելյանինը, մյուսը՝ մահացած Ռաֆայել Պապայանինը: Մեկի նշանակումը պետք է կատարեր ՀՀ նախագահը, մյուսինը՝ Ազգային ժողովը: Հայտնի է նաեւ ԱԺ թեկնածուի անունը՝ ԱԺ իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյան:



Ինչ վերաբերում է Արեւիկ Պետրոսյանին, ապա նա մասնագիտությամբ իրավաբան է, արդարադատության փոխնախարար է եղել, ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում ԱԺ անդամ ու ԱԺ փոխնախագահ: Այս պաշտոնից նա հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ այս տարվա հոկտեմբերի 10-ին: Չի բացառվում, որ սույն նշանակումով իշխանությունը որոշել է ցավեցնել Գագիկ Ծառուկյանին, որը հրաժարվեց այսպիսի «արժեքավոր կադրից»: ՍԴ անդամն այլեւս կուսակցական գործունեությամբ չպետք է զբաղվի: