Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկության վարկածները

Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկության վարկածները
Մինչ պաշտոնապես կհայտարարվեն Արդարադատության արդեն նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկության պատճառները, արդեն իսկ մի քանի վարկածներ են շրջանառվում: Գլխավոր վարկածը կենցաղային է` պաշտոնանկության համար հիմք են հանդիսացել նախկին նախարարի եւ «Քեթրինի» Միհրանի` ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հակասությունները: Ըստ այս վարկածի, Սերժ Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանի հետ տեղի ունեցածի օրինակով, որոշել է հատել բոլոր այն ձեռքերը, որոնք ձգվում են դեպի իր մերձավոր շրջապատ, իսկ Միհրան Պողոսյանի հանդեպ, հայտնի է, նախագահը առանձնահատուկ դրական վերաբերմունք ունի:



Մյուս վարկածը իշխանության թեւերից մեկի թուլացումն է, որի համաձայն Սերժ Սարգսյանը հետեւողականորեն փետրաթափ է անում ավելի քոչարյանամետ համարվող թեւերը, այս դեպքում` աղվանհովսեփյանական, որին պատկանում էր նաեւ Դանիելյանը: Այս առումով որպես պատրվակ կարող էր հանդիսանալ ցանկացած հիմնավորում, անգամ` օբյեկտիվ: Օրինակ` կալանավայրերում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի կոռումպացվածությունը, Նիկոլ Փաշինյանի վրա տեղի ունեցած հարձակումները եւ այլն: Այլ հարց է, որ Գեւորգ Դանիելյանն իր պաշտոնավարման ընթացքում այդպես էլ նախարար չդարձավ: Դավիթ Հարությունյանը նրա վերահսկողության տակ այդպես էլ չփոխանցեց ոչ կալանավայրերը, ոչ դատական համակարգը, ոչ էլ հարկադիր կատարողներին…