Ընդամենը երկու օր առաջ

Ընդամենը երկու օր առաջ
Ընդամենը օրեր առաջ նրանք զինակիցներ էին, եւ Գագիկ Բեգլարյանը նախագահականում ազատ ելումուտ անող անձանցից էր: Նրա նվիրումին ոչ ոք չէր կասկածում՝ բոլորը գիտեին, որ իր երազանքների պաշտոնին արժանանալու՝ քաղաքապետ դառնալու համար նա միայն մի մարդու է երախտապարտ, եւ չէր զլանում շարունակ կրկնել այդ մասին ու հավատացնել, որ ամեն ինչ անելու է այդ մարդու վստահությունն արդարացնելու համար: Այսօր նա արդեն քաղաքապետ չէ: Բայց դա սոսկ քաղաքապետի փոփոխություն չի նշանակում. դրան քաղաքական ու քաղաքային շատ ծրագրերի փոփոխություններ կհետեւեն: