Քոչարյանի ընտանիքը դատի է տվել «Ժամանակ» օրաթերթին
1in.am-ը հայտնում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ` այն հիմնավորելով նրանով, թե թերթի մի քանի հրապարակումներ արատավորել են Քոչարյանների բարի համբավը: «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու ընտանիքն այդ պաշտոնից հեռանալուց ընդամենը երկու տարի անց հայտնվել է թերթերից ֆինանսական փոխհատուցումներ պահանջողի դերում»-գրում է կայքը եւ հիշեցնում, որ ամիսներ առաջ էլ Քոչարյանը նույն նախաձեռնությամբ հանդես էր եկել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ:
«Այստեղ երևի թե կա երկու խնդիր: Ըստ երևույթին, սոցիալական ավելի ու ավելի ծանրացող պայմաններում Քոչարյանների ընտանիքն ի դեմս ազատ մամուլի փորձում է տեսնել իր ընտանեկան բյուջեի համալրման միջոց: Դե գները երկրում օրեցոր թանկանում են, դիմացը Նոր տարի է, Լուժկովից հետո էլ երևի թե խնդիրներ կան` բիզնես գործերի հետ կապված, և այն 4 միլիարդը, որի մասին` որպես նրա ունեցվածքի գրել էին ռուսական որոշ լրատվամիջոցներ, ըստ երևույթին, չի բավականացնում միաժամանակ ապրելուն և առյուծ սպանելուն»- գրում է 1in.am-ը

Կարծիքներ