Կարեն Կարապետյանը բոյկոտի է ենթարկվում

Կարեն Կարապետյանը բոյկոտի է ենթարկվում
Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի ճակատագիրն էլ է անորոշ: Թեեւ նրան համոզել են մնալ, սակայն, ասում են, դա ժամանակավոր լուծում է եւ կարող է տեւել միայն մի քանի ամիս՝ մինչեւ կրքերը հանդարտվեն: Իսկ մինչ այդ, ըստ որոշ տեղեկությունների, նախագահի աշխատակազմը նրան բոյկոտ է հայտարարել՝ արարողակարգի բաժնի աշխատակցին հարվածի տակ դնելու համար: Խոսքը Բեգլարյանի թիրախ դարձած Կանդայանին չպաշտպանելու մասին է: