Ով կդառնա հաջորդ քաղաքապետը. ամեն ինչ միանշանակ չէ

Ով կդառնա հաջորդ քաղաքապետը. ամեն ինչ միանշանակ չէ
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ի միակ թեկնածուն չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ նախագահականում քննարկում են նաեւ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար, առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանի թեկնածությունը, որը նախկինում առողջապահության փոխնախարար է եղել: Տարբեր օղակներ շրջանառության մեջ են դնում նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդի» նախագահ Կարեն Կարապետյանի թեկնածությունների մասին լուրերը:



Իսկ այ Տարոն Մարգարյանին շատ երիտասարդ են համարում: Ի դեպ, մեր տեղեկություններով, նախօրեին ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին, ըստ որոշ տեղեկությունների, մասնակցել է նաեւ Գագիկ Բեգլարյանը, քննարկվել է նաեւ Տարոն Մարգարյանի թեկնածությանը սատարելու հարցը: Ասել է թե՝ օլիգարխիան կողմ է Տարոնին: